Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքները։
«Դատական նիստը հետաձգվեց, վերանշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 11։00-ին, քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով էր փոխանցվել, այս պահին դատարան չէր հասել։ Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի»,- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։











