Քիչ առաջ շուրջ 8 ժամ տևած հարցաքննությունից հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Ազգային անվտանգության շենքից։ Նրան դիմավորցեին ծափահարություններով։ Ծառուկյանը հաստատեց, որ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացել, ապա անդրադառնալով քրեական գործին, ասաց․ «Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով դիվիդենտ ա հավաքում, դավաճան ա: Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է, ռեալ բան չկա»։
Ծառուկյանի դուս գալուց հետո սկսվեց հրմշտոց։ Այս պահին իրավիճակը լարված է։ Ծառուկյանի աջակիցները վանկարկում են՝ «Ծառուկյան- Ծառուկյան»:











