Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը այսօր հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն:
Պատճառն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքն է:
Նշենք, որ այս պատգամավորների մասին խորհրդարանում խոսել էր նաև իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամբիոնից առաջարկ անելով երեք պատգամավորներին վայր դնել մանդատները՝ նրանք եւ Էդմոն Մարուքյանը:











