Նախագիծը հակասահմանադրական է. «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի «Հանրաքվեի մասին» օրենքի քվեարկությանը

7
ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քվեարկության ժամանակ ԲՀԿ խմբակցությունը քսան րոպե ընդմիջում վերցրեց։

Մինչ քվեարկությունը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց, ուստի իրենք չեն մասնակցի քվեարկությանը։ Մարուքյանը կոչ արեց նույնն անել ԲՀԿ գործընկերներին։