Լուսավոր Հայաստանը չի մասնակցելու Գագիկ Ծառուկյանի հարցով քվեարկությանը

24

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից ելույթի ժամանակ նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ փակ գաղտնի քվեարկությանը։

Մարուքյանը նշել է, որ այս գործընթացը ֆարս է։