Լույս է տեսել «Քրմի ուղու առաջին քայլը» գիրքը

211

Լույս է տեսել Նորայր Ասրյանի «Քրմի ուղու առաջին քայլը» (Պարանորմալ ինֆորմատիկայի հիմունքներ) գիրքը: Գիրքն իր տեսակի մեջ բացառիկ է, քանզի փորձ է արվում վերականգնել նախաքրիստոնեական հայկական քրմական ուսմունքը, բացահայտել այդ վաղագույն շերտերի գաղտնիքները: Ստորև ներկայացնում ենք գրքից մի փոքր հատված՝

«Ինչպես ֆիզիկայի, այնպես էլ մետաֆիզիկայի օրենքներն ու սկզբունք­ները օբյեկտիվ իրականություն են ու անկախ մարդկանց ռաս­սա­յական, ազգային, դավանաբանական, կուսակցական պատկանելիու­թյունից: Այդ օրենքները համասեռ են տիեզերքի բոլոր ուղղություններով և ենթակա չեն մարդու հայեցողական մոտեցմամբ փոփոխվելու: Այս հանգամանքը թույլ է տալիս այլ հեթանոս ազգերի մոտ իրենց քրմերի մա­սին պահպանված տեղեկու­թյունների հիման վրա որոշակի եզրակա­ցու­թյուններ անել նաև հայոց քրմերի մասին, քանի որ թե՛ այլազգի, թե՛ հայ քրմերը առաջնորդվել են նույն մետաֆիզիկական սկզբունքներով:

Մի կողմ թողնելով ամենատարբեր դավանանքների միստիկ ու էթ­նիկ առանձնահատկությունները՝ մետաֆիզիկայի տեսանկյունից մեծա­մաս­նության մոտ նկատելի է հետևյալ փաստը: Կա­ռուցվածքային առու­մով քրմական համակարգերը բաժանվում են յոթ մասի: Հայոց Միհր Աստ­ծո քրմապետությունը ևս բաժանված էր յոթ մասի:Այս աստիճանակարգերի բնույթները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց մետա­ֆի­զիկական իմաստը կապված է այդ աստիճանակարգերից յուրաքանչ­յուրում քրմի գիտակցության մակարդակի հետ: Միա­ժամանակ հաշվի առնելով, որ քրմե­րի ընդահանուր զարգացումը բաժանվում է երեք մասի` ռազմիկի, վանականի և իմաստունի ուղինե­րի, կարելի է ենթադրել, որ այդ յոթ աստիճա­նակարգերի ու երեք աստիճանի միջև պետք է կապ լինի: Այդ կապն, ըստ իս, պետք է լինի հե­տևյալը.

Մարդու գիտակցությունը բաժանվում է երկու մասի` եռաչափ և ե­ռաչափից բարձր աստիճան­ների: Հաշվի առնելով, որ գիտակցական մեկ մակարդակից մեկ այլ մակարդակ կտրուկ անցումը համարվում է մարդու էներգոֆիզիկական վիճակի կտրուկ փոփոխություն` ստրես, քրմերը չէին կա­րող թույլ տալ նման բան: Հետևաբար`ըստ իս, վերը նշածս կապը հե­տևյալն է՝

Եռաչափ գիտակցություն

Ռազմիկի ուղի

Անցումային փուլ Ռազմիկի ու Վանականի ուղիների միջև

Վանականի ուղի

Անցումային փուլ Վանականի ու Իմաստունի ուղիների միջև

Իմաստունի ուղի

Եռաչափից բարձր գիտակցություն

Անցումային փուլ Իմաստունի և Եռամոգի միջև

Եռամոգի աստիճան

Այստեղ պետք է նշել, որ եռամոգը նույն իմաստունի ուղուամենա­­­բարձր աստիճանն է, որի ընթացքում մարդը հասնում է «Տիեզերական գի­տակցության»: Գիտակցության այս և մյուս աստի­ճան­ների մասին առա­վել մանրամասն կնշեմ այս աշխատության հետագա համապատասխան բա­ժին­­նե­րում:

Ռազմիկի ուղի կարող է մտնել սկզբունքորեն յուրաքանչյուր ոք, ով չունի ֆիզիկական ու հո­գեմտավոր որևէ արատ: Բայց արդեն հաջորդ իսկ փուլ անցնել կարող են միայն նրանք, ովքեր կկա­րողանան հաղթահարել որոշակի փորձություններ`մոգարգելքներ: Այս մոգարգելք­նե­րը ստեղծ­վում են այնպիսի սկզբունքով, ըստ որի յուրաքանչյուր քուրմ, որը կփորձի անցնել հաջորդ գիտակցական աստիճան, անպայման պետք է հաղթա­հա­րի այդ փորձությունները կամ մահանա: Ձախողումը միայն մահացու ավարտ է ունենում: Սա բացառում է մոգար­գելքների իմաստը հաջորդ հա­­վակ­նորդներին հայտնի դառնալը, հետևաբար յուրաքանչյուր հաջորդ աստիճանակարգ անցնում է միայն արժանին: Բնականաբար ամեն մի հա­ջորդ աստի­ճանակարգում հայտնվելու համար քուրմը պետք է հաղ­թահարի էլ ավելի խիստ մոգար­գելք­ներ: Հասկանալի է, որ նման իրավի­ճակում առաջինից դեպի յոթերորդ աստիճանակարգ քրմե­րի քանակը պետք է նվազի: Քանի, որ հինգից վեցերորդ աստի­ճա­նակարգ անցման ժա­մանակ փոխվում է ոչ միայն քրմի գիտակցական մակարդակը, այլև գի­տակցու­թյան աստիճանը`եռաչափից դեպի եռաչափից բարձր, ապա ակնհայտ է, որ Միհրի քրմապե­տու­թյան վեցերորդ և յոթերորդ աստիճանակարգերում գտնվող քրմերը կտրուկ առանձնանում են ստոր­ին հինգ աստիճանակարգերում գտնվող քրմերից ու հանդիսանում են առանձին կաստա կամ օկուլտա­­յին օրդեն, որի առաջնորդն էլ հենց հանդիսանում է Հայոց Գերագույն Քուրմը:

Երկրորդ աստիճանակարգում ստեղծվում են նախադրյալներ, իսկ արդեն Վանականի ուղու ընթացքում քրմի մոտ ձևավորվում են պարա­նոր­մալ ունակություններ, որոնք իրենց զարգացումն են ստանում չոր­րորդ աստիճանակարգում և հասնում եռաչափ գիտակցության սահման­ներում հնարա­վոր ամենաբարձր մակարդակի Իմաստունի ուղու ընթաց­քում: Այդ պարանորմալ ունակություն­ներից ամենակարևորը քրմի գոր­ծու­նեության մեջ հանդիսանում է պայծառատեսությունը: Այսպիսի քրմե­րն ի զորու են լինում դառնալ միջնորդ մարդկանց ու բնության միջև: Նրանք կարողանում են ի շահ ազգի բարգավաճման ներդաշնակեցնել հա­­սա­րակության զարգացման օրինաչափությունները բնության օրենքնե­րին: Այսպիսի քրմերին, առանց վերապահության կարելի է համարել «Գեր­­մարդ»:

Ինչ վերաբերում է բարձրաստիճան քրմերի կաստային, ապա ն­րա անդամների գիտակցությունը գտնվում է այլ`ավելի բարձր, չափողա­կա­նության սահմաններում: Նրանք ունակ են հավուր պատշաճի ընկալել հիպերտարածությունն ու հիպերժամանակը: Նրանց համար «Հա­վի­տե­նա­կան ներկա» և «Մտքի /գերլուսային/ արագություն» հասկացություններն ունեն միան­գա­մայն շոշափելի իմաստ: Նրանց համար այլևս չկա որևէ անհասկանալի բան Նյութ-Էներգիա և Էներգիա-Նյութ փո­խա­կերպ­ման գործընթացում: Այսինքն, նրանք ընդհուպ մոտեցել են տիեզերքի ընկալ­ման խորագույն աստիճանին` Համատիեզերական Բանականու­թյան կամ Բա­ցարձակ Գոյի ընկալմանը: Այս պատ­ճա­ռով էլ նրանց կարելի է անվա­նել «Կիսաստված», քանի որ ավելի բարձր գիտակցության տիեզեր­քում ու­նակ է միայն Համատիեզերական Բանականությունը, որին եռաչափ գիտակցությամբ մարդիկ անվանում են «Աստված»:

Չինական իմաստնությունն ասում է. «Ամենաերկար ճանապարհն ան­գամ սկսվում է առաջին քայլից»: Մեր պարագայում առաջին քայլը ին­ֆորմացիայի ստացումն է, հետևաբար՝ ես այս գրքում կքննարկեմ պարա­նորմալ ինֆորմացիայի ձեռք բերման մեթոդներն ու դրանցով ձեռք բեր­ված ինֆոր­մացիաների բովանդակությունը: Պարանորմալ ինֆորմատի­կայի հիմունք­ների իմացություն՝ սա է Քրմի ուղու առաջին քայլը:

Պարանորմալ ինֆորմատիկայի հիմունքներն այս կամ այն ձևով ու բովանդակությամբ հան­դի­­սա­նում են էզոթերիկայի, պարահոգեբանու­թյան և օկուլտիզմի ուսումնասիրության առար­կա, բայց վերջիններս ու­նեն մի շատ կարևոր բացասական կողմ, ինչը մեր համար անընդունելի է՝ դրան­ցում շատ են գիտությունից հեռու ամենատարբեր տեսակի «հիմնավոր» մեկնաբանություններն ու կրո­նամիստիկ մոտեցումները: Նշվածից զերծ է մետաֆիզիկան, ինչն էլ կհանդիսանա այս գրքի հիմ­քը:

Մետաֆիզիկան էլ, բոլոր գիտությունների նման, ունի իր օրենքնե­րն ու սկզբունքները: Այդ ամենը ծագել են անհիշելի ժամանակներում` սկսած այն պահից, երբ մարդարարածը փորձեց հաս­կա­նալ իր ու շրջապա­տող բնության միջև գոյություն ունեցող փոխառնչությունները:

Տասնյակ հազարավոր տարիների ընթացքում մետաֆիզիկան տար­բեր ժողովուրդների մոտ զարգացել է համեմվելով կամ աղճատվելով տվյալ ժողովրդի կրոնադավանաբանական և ազգային ավանդույթներով: Մետաֆիզիկան էլ իր պատմության ընթացքում ունեցել է անկում­ներ ու վերելք­ներ, որոնց արդյունքում հղկվել և որոշակի տեսք են ստացել նրա օրենքներն ու կանոնները: Այժմ մենք ապրում ենք մի այնպիսի ժամանա­կաշրջանում, երբ արդեն պետք է գտնել պարանորմալ երևույթ­ների գի­տա­կան մեկնաբանություններ: Համենայն դեպս`փորձել տալ գիտական բա­ցատրու­թյուններ այն ամենին, ինչը հնարավոր է մեկնաբանել այսօր­վա գի­տության զարգացածության աստի­ճանով, որքանով մեր գիտելիք­ները թույլ են տալիս դա անել:

Մարդն ու տիեզերքն, ամենատարբեր կրոնների ու օկուլտային դպրոցների կողմից մասնատ­վել են տարբեր քանակի և որակի բաժիննե­րի: Մասնավորապես քրիստոնյաներն ու մահմեդա­կան­ները մարդուն և տիեզերքը բաժանում են երկու մասի` նյութական և հոգևոր, իսկ Արևելքի էզոթերի­կա­յում սրանց ավելանում է նաև ոգեղենը: Ընդ որում, սրանցից յու­րաքանչ­յուրը ևս բաժանվում է տար­բեր մասերի, որոնց տրվում են միանգամայն տարաբնույթ հիմնա­վորումներ: Չնայած այս բազ­մազանու­թյանը, ֆիզիկայի տեսանկյունից մարդը և տիեզերքը բաժանվում են ըն­դա­մենը երկու մասի` նյութական ու էներգետիկ: Այսինքն՝ ֆիզիկան մար­դուն ու տիեզերքին դիտում է որպես նյութի ու էներգիայի համակցված հա­մակարգեր: Պարզ է, որ մեզ շրջապատող բնությունը, նույնպես, բաժան­վում է երկու մասի` նյութական աշխարհ  ու էներգետիկ աշխարհ: Մար­դու կենսագործունեությունն այս երկու աշխարհների հետ շփում­նե­րի ամ­բողջությունն է»:

Գրիքը կարող եք ձեռք բերել Բուկինիստ գրախանութից։