Այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է գազի խնդրին՝ նշելով, որ առայժմ չի լուծվել ԵՏՄ ընդհանուր շուկայում գազամատակարարման ծառայությունների համար գնագոյացման հարցը:
«Փոխադարձ ընդունելի վերջնական որոշման մենք չենք կարողանում հասնել արդեն մի քանի տարի: Այն դեպքում, երբ խնդրի հրատապությունը մշտապես աճում է: Այսօր մենք պետք է գտնենք բոլորին անհրաժեշտ կոնսենսուսը»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում Belta.by-ն:
Անդրադառնալով նիստի օրակարգին՝ նա նշել է, որ գլխավոր հարցը մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների ընդունումն է:
Նշենք, որ խնդրին իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:











