«Մենք հետդարձի ճանապարհ չունենք, պիտի կատարելագործենք Եվրասիական տնտեսական միությունը, ԵՄ-ից ոչ վատ միություն ստեղծենք: Հակառակ դեպքում մենք մեր մարդկանց մոտ շատախոսի տեսք կունենանք», — ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը:
«Բելտա» գործակալությունը հայտնում է, որ Լուկաշենկոն նշել է, թե ԵՏՄ-ում բավականաչափ հաջողություններ կան, սակայնչլուծված խնդիրները 7ս չափազանց շատ են: Բելառուսի նախագահը խորհուրդ է տալիս ԵՏՀ-ից մինչև վարչապետներլարեն ուժերը, որպեսզի գործառնականության բարձր մակարդակի բարձրացնեն Եվրասիական տնտեսական միությունը:
Նա հիշեցրել է, որ 2015-ին Բելառուսն էր նախագահում ԵՏՄ-ում և միության զարգացման գործողությունների պլան էր առաջարկել, սակայն շատ հարցեր տարբեր պատճառներով, մասամբ` ԵՏՀ-ի կազմի ռոտացիայի պատճառով չհաջողվեց մինչև վերջ լուծել:
«Կյանքը մեզ կստիպի շատ արագ շարժվել մեր միության կայացման, այն բանաձեւի կառուցման ուղղությամբ, որի մասին մենք միշտ խոսել ենք», — ամփոփել է Լուկաշենկոն:














