Լոռու մարզպետը մտերիմներին է նշանակում պաշտոնների

13
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հետ չմնալով իր թիմակիցներից, մարզպետարանը համալրել է ընկեր-թիմակիցներով։ Այս օրերին մարզպետարանում քաղծառայության մրցույթներ են անցկացվում, սակայն մրցութային հանձնաժողովը բացառապես իրենց մարդկանցից է կազմված․ մարզպետն ում ուզում է, նշանակվում է։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Ասենք, օրինակ, մարզի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ է նշանակվել Սարգիս Գրիգորյանը, որը եղել է Ստեփանավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետը եւ դատվել է 2018 թվին։ «ՔՊ-ի ֆունդամենտալ անդամ մարզպետը հերթական անգամ իր մտերիմին է նշանակել կարեւոր պաշտոնի, ոչ միայն հաշվի չառնելով, որ նա «նախկին» է, այլեւ՝ որ դատված է, եւ, ոչ ավել-ոչ պակաս` կանանց-երեխաների, ընտանիքի հարցերով մարզային պատասխանատուն է»,- ասաց մարզի մեր զրուցակիցը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում