2016թ.-ին կսկսեն վերականգնել Լճաշենի մ.թ.ա. VII դարի կիկլոպյան ամրոցը։ Հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Լճաշենի ամրոցը կառուցվել է վաղ բրոնզի դարում, զգալիորեն ընդլայնվել ուշ բրոնզում և պահպանվել մինչև ուշ միջնադար։ Հուշարձանի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը թվագրվում են խալկոլիթից մինչև ուշ միջնադար։ Վանի հայկական թագավորության ժամանակաշրջանում վերակառուցվում է միայն կենտրոնական միջնաբերդի հյուսիսարևմտյան հատվածը, որտեղ առկա է Վան-Տոսպյան շինարվեստի ազդեցությունը։ Հայտնի է, որ Լճաշեն գյուղից դեպի արևելք, այն մասում, որտեղ լիճը ետ է գնացել, բացվել է դամբարաններով հարուստ բավական ընդարձակ տարածություն: Հայտնաբերվել են նաև կացարանների պատերի մնացորդներ, որոնք վերաբերում են բրոնզի դարաշրջանին։ Լճի ցամաքատեղում հայատնաբերված բնակատեղիից ոչ հեռու՝ Սևան-Կամո ճանապարհի ձախ կողմի մի քարաժայռի վրա՝ երեսով դեպի լիճը պահպանվել է Արգիշտի Առաջինի որդի Մենուայի սեպագիր արձանագրությունը, որտեղ ասված է «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին ասում է. նվաճեցի ես Կինխունի քաղաքի երկիրը, հասա (?) ես մինչև Իշտիկունի քաղաքի երկիրը, Sana կողմի է լիճը…. թագավոր հզոր, թագավոր՝ Բիաինիլի երկրի* կառավարող Տուշպա֊ քաղաքի»:
Գյուղի հարավային ծայրամասում բարձրացած բլուրների վրա են գտնվում Լճաշհնի հայտնի կիկլոպյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին։ Այն գրավում է ավելի քան 55 հեկտար տարածություն, որը փռված է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա և ամրոցն իր դիրքով 50—100 մետր բարձունքից իշխում է շրջակայքի վրա: Ամրոցի և բնակավայրի արտաքին բերդապարիսպների րնդհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Ամրոցն ունի երկու միջնաբերդ, 22 մանր ու խոշոր քարաբլուրներ ու աշտարակներ։ Ամրոցի, ինչպես նաև միջնաբերդի տարածքը ծածկված է այդ ժամանակի բնակարանների բազմաթիվ ավերակներով։ Ամրոցն ու բնակատեղին շրջափակված են եղել բարձր ու լայն պարիսպներով։ Քարերն անտաշ են, սակայն պարսպի շարքերում հարմարեցված են անպես, որ նրանց առավել հարթ կազմերը դարձել են ողորկ։
Փաստերը վկայում են, որ բնակավայրում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը, բրուտագործությունը, մետաղամշակումը, փայտամշակումը, զինագործությունը, ոսկերչությունը և այլն:
Ի դեպ, վերականգնման ենթակա այդ հուշարձանների թվում են նաև՝ Լուռու Դսեղ գյուղում գտնվող Սուրբ Գրիգորի վանքը (Բարձրաքաշ X – XIII դդ), Շիրակի մարզի Մարմաշենի եկեղեցին (X – XI դդ), Արարատի մարզի Դվին քաղաքի հնավայրը (IV – V դդ) և Մշկավանքը՝ Տավուշում (XIII դ):














