Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ստատուս քվոն տարբերակ չէ: Հայտարարեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն:
«Որպես շվեյցարական նախագահություն, փորձելու ենք ամրապնդել զինադադարի ռեժիմը, խրախուսել միջադեպերի հետախուզման ռեժիմը, խրախուսել երկխոսությունը: Մենք աջակցում ենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը երկու երկրների նախագահներին՝ հանդիպելու Ֆրանսիայում: Նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի սկիզբ, որտեղ կառուցվածքային նոր բանակցություններ կարող են լինել ու կարող են հանգեցնել հաշտության կնքման: Դա պետք է լինի Մադրիդյան սկզբունքի և Միջազգային իրավունքի հիման վրա»,- ասաց նախագահը:
Ըստ Բուրկհալտերի՝ խաղաղության տարածումը այն արժեքներից մեկն է, որ ամրագրված է Սահմանադրության մեջ:











