Ադրբեջանը հրապարակվել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նոր կազմը: Նոր կազմում ընդգրկվել է նաև «Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիևը:
Սակայն ադրբեջանական մամուլում շրջանառվող նյութերում հստակ նշված չէ, թե այս պատվիրակությունը հիմնական կազմն է, թե ոչ:
Հիշեցնենք, որ նա պատգամավոր էր ընտրվել Ադրբեջանի «№122 Խանքենդիի ընտրատարածքից»։
Պատվիրակության նոր կազմը կմասնակցի ապրիլի 30-ին ԵԽԽՎ մշտական կոմիտեի օնլայն նիստին:
Նշենք, որ նախորդ տարվա վերջին էլ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման անդամները հանդիպում էին անցկացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:











