Լատինամերիկյան խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել

14

Լատինամերիկյան խորհրդարանը հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։  Հայտնում է Prensa Armenia-ն:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը միաձայն հավանություն է ստացել, միայն մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից:

ԼԱԽ-ը Լատինական Ամերիկայի երկրների խորհրդարանականների խորհրդատվական մարմինն է։ Այն 1964թ. Լիմայում հիմնել են լատինաամերիկյան պետությունների ազգային կոնգրեսների ներկայացուցիչները։