ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըվստահեցրեց, որ Հայաստանի ռազմավարական գործընկերների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հետ գոյություն ունեցող պայմանագրաիրավական համակարգը լրջորեն ուսումնասիրելու դեպքում պարզ կդառնա, որ Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ կան, և դրանք հետզհետե զարգանում են:
Նախարարի խոսքով գործընկերների հետ կա նաև ռազմական ու քաղաքական համագործակցություն:
Իսկ չանդամակցելու մասին նախարարը նախընտրեց չխոսել՝ նշելով, որ եթե պայմաններ կային ինչու չանդամակցեինք: Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ ՄՄ փաստաթղթերի ուղղությամբ ՀՀ իշխանություններն արդեն իսկ աշխատում են:











