Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժությունների ընթացքում բալիստիկ հրթիռների փորձարկում է իրականացրել, տեղեկացնում է PressTV-ին։
Հաղորդվում է, որ փորձարկումն իրականացվել է երկրի ողջ տարածքում գործող բունկերներից։
Նշվում է, որ փորձարկումները պետք է «ի ցույց դնեին Իրանի զսպիչ ուժն ու իսլամական հանրապետության ունակությունը՝ դիմակայելու Իսլամական հեղափոխությանը, պետությանն ու երկրի ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքներին»։














