Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը սկսել են բանակցություններ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բանակցությունների մասին հայտնել է ԵՏՄ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ նշելով, որ քննարկել են Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորության հեռանկարները: «Իրանական կողմից համապատասխան նախաձեռնողականություն է դրսևորվել վերջերս, որն ստացել է ԵԱՏՄ-ի անդամների աջակցությունը», – շեշտել է Սլեպնյովը:
Սլեպնյովի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը մտադիր է օգտագործել Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փորձը:














