Իրանը պատրաստ է Եվրոպային գազ մատակարարել

7

Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Ազիզոլա Ռամեզանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Եվրոպային գազ մատակարարել: Հաղորդում է PressTV-ին։

«Աշխարհում գազի ամենախոշոր պաշարներն ունեցող Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս նրան գազ վաճառել բոլոր երկրներին»,- ասել է իրանցի պաշտոնյան՝ ողջունելով գազի և էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու նպատակով Թեհրան ժամանած եվրոպացի գործընկերների այցը։

Ռամեզանին հավելել է, որ եվրոպական պետություններ բնական գազի փոխանցման համար մշակվել են տարբեր ճանապարհներ: Պաշտոնյայի խոսքով՝ «բնական գազը կարող է Եվրոպա մատակարարվել Սև ծովով, Սիրիայով, Իրաքով, Թուրքիայով կամ մի քանի գազամուղներով»։