Իրանը ներկայացրել է սեփական արտադրության երկու նոր թևավոր հրթիռներ և անօդաչու սարքեր

19

Իրանը ներկայացրել է ծովային բազավորման երկու նոր թևավոր հրթիռ՝ Ghadir, Nasr-e Basir, ինչպես նաև Karrar-4 և Mohajer-4 տիպի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Հանդիսավոր արարողությունն անցկացվել է օգոստոսի 24-ին, Թեհրանում: Տեղեկացնում է PressTV-ին:

Ghadir հրթիռը համատեղելի է նախորդ սերնդի արձակման սարքերի հետ և ունի 300 կիլոմետր հեռահարություն: Այն կարող է արձակվել ինչպես նավի վրայից, այնպես էլ՝ ցամաքից: Karrar-4-ը նոր սենդի ԱԹՍ է, որն ունակ է մեծ բարձրությունների վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները և զինված է ՀՕՊ-ի տարբեր միջոցներով: Mohajer-4-ն իր հերթին մշակվել է տեղանքը լուսանկարելու համար: