Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը կարող է միանալ Չինաստանի՝ Ասիայից Եվրոպա ենթակառուցվածքների շինարարության ծրագրին։ Հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Բեգլարյանը խոսել է նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. մարտի վերջին Չինաստան կատարած այցի ընթացքում ՉԺՀ կառավարության հետ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ Չինական կառավարությունը հրաշալի մոտեցում ունի, որը նրանք կոչում են «Մետաքսի ուղի» և պատրաստ են 40 մլրդ դոլար վճարել: Չինական կողմի հետ արված հետազոտության համաձայն՝ Իրան-Հայաստան երկաթուղին կարող է արժենալ 3,2 մլրդ դոլար։
Իսկ մինչև Հայաստանի հետ սահմանի հատվածը, իրանական կողմը պատրաստ է սկսել Հայաստանում շինարարությունը սկսելուն պես, ինչը գնահատվում է 400 մլն դոլար:














