Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությանը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ անհանգստացրել է ոչ միայն թուրքական, այլև իսրայելական լրատվամիջոցներին:
Իսրայելական «The Times of Israel» պարբերականը նշում է, որ Պապի արարքը կարող է փչացնել Անկարայի և Վատիկանի հարաբերությունները:
Ֆրանցիսկոս I-ի հայտարարությունը, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները XX դարի առաջին Ցեղասպանությունն են, պայթյունավտանգ է և անպայման կբարկացնի Թուրքիային:











