Իսրայելի կառավարությունը մտադիր է վճարել արաբներին երկրի տարածքը ազատելու դիմաց

20

Իսրայելի Արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը վերջերս հայտարարել է, որ ուզում է Իսրայելի Արաբներին գումարով տեղահանել Իսրայելից: Գրում է  Addictinginfo.org-ը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը:

«Պարտկերացրեք ԱՄՆ-ի բնակչության արձագանքը, եթե Ջոն Քերին հրապարակայնորեն հայտարարի, որ պլանավորել է վճարել աֆրո-ամերիկացիներին՝ տեղափոխվելու Աֆրիկա, միաժամանակ Աֆրիկայի սպիտակամորթերին տեղափոխելով ԱՄՆ: Եվ այդ քայլին դիմելու պատճառը՝ ԱՄՆ-ում սպիտակամորթերի մեծամասնության հաստատումն է:

Ահա սա այն է, ինչ անում է Իսրայելի Արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը, ով  ծայրահեղական աջակողմյան «Իսրայելը» մեր տունն է» կուսակցության հիմնադիրն է: Լիբերմանը վերջերս հայտարարել է, որ ուզում է Իսրայելի Արաբներին գումարով տեղահանել Իսրայելից:

«Պլատֆորմը, որը, միգուցե, մեկ այլ ազդանշան է Քնեսեթում սպասվող ընտրությունների համար, տպագրվել է «Իսրայելը իմ տունն է» կուսակցության կայքում և կրկնում է Լիբերմանի անցյալ տարի արած հայտարարությունները: Պլատֆորմի դիվանագիտական մասը կամ այսպես կոչված «խաղաղ նախագիծը» չի ներառում այնպիսի հացեր, ինչպիսիք են Իսրայելի սահմանները, Երուսաղեմի կարգավիճակը, կամ բնակարանների կառուցումը կամ Իսրայելի գոյություն ունեցող կարգավորումների ապագան: Միակ հարցը, որը պլանավորված է քննարկել, վերաբերում է Իսրայելի արաբ քաղաքացիներին: Լիբերմանը գործարք է  առաջարկում  Իսրայելի և Պաղեստինի ապագա բնակչությանը՝ առաջարկելով, որպեսզի Իսրայելը վճարի Ջաֆֆայի և Ակրեի արաբներին՝ հողը ազատելու և Պաղեստին տեղափոխվելու փոխարեն, միաժամանակ խոստանալով, որ Պաղեսինին հողեր է շնորհելու»:

2004-ին, Լիբերմանը հայտարարեց իր նախագիծը, որը հայտնի է որպես Լիբերմանի պլան, Իսրայելի և Պաղեստինի միջև «խաղաղություն» ստեղծելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ այն տարածքները, որոնք կհանձնվեն  ապագա Պաղեստինի նահանգին, և բոլոր այն մարդիկ, ովքեր կապրեն այնտեղ, կկորցնեն Իսրայելի իրենց քաղաքացիությունը: Իսկ իսրայելյան տարածքները կմիավորվեն գրավյալ Արևմտյան ափերին:

Թերթը գրում է, որ Լիբերմանի նախագիծը չափազանց հակասական է: Արաբները և միջազգային հանրությունը քամահրանքով են վերաբերվում դրան՝ համարելով այն ռասիստական: Բոլորն են տեսնում, որ ծրագիրը ամբողջությամբ անիրագործելի է և խախտում է միջազգային իրավունքները՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է իրագործվում:

2006-ին Jerusalem Post-ն իր հոդվածում կարևորում է  Լիբերմանի անմեղսունակ ծրագիրը:

«Անօրինական է զրկել Իսրայելի արաբներին քաղաքացիությունից և բնակչության մաս լինելուց և Պաղեստինի ինքնավարության հետ տարածքային փոխանակությամբ ապահովել հրեաների դեմոգրաֆիական մեծամասնությունը: Այս կարծիքը Jerusalem Post –ին հայտնել են իրավական փորձագետները: Այս քայլը հանդիսանում է «Իսրայելը մեր տունն է» կուսակցության դիվանագիտության նշաձողը: Նույնիսկ աջակողմյան փաստաբան Յոսսի Ֆուչսը, Իսրայելի Փոստաբանական ֆորումի և Լիկուդի կենտրոնական կոմիտեի անդամ, ով կողմ է արաբների տեղահանմանը և երկրում նրանց թվի կրճատմանը, ասում է, որ մարդկանց քաղաքացիությունից զրկելը հակասում է Իսրայելի և միջազգային իրավունքներին: «Պետությունը կարող է որոշել, որ եռանկյուն տարածքը, բնակեցված մեծամասամբ Իսրայելի արաբներով, այլևս Իսրայելի մաս չէ, բայց դա չի կարող այնտեղ բնակվող մարդկանց զրկել քաղաքացիությունից,- ասում է Ֆուչսը,- Այնտեղ մնացած մարդիկ, Իսրայելի արաբները, շարունակում են մնալ Իսրայելի քաղաքացիներ»:

Միջազգային Իրավունքի պրոֆեսոր Նաթան Լերները Հերզլիայի  միջդիսցիպլինար կենտրոնից այս նախագիծը «այլասերված» է կոչում՝ ավելացնելով. «Չես կարող մարդ արարածների հետ վարվել ասես նրանք սեղանի թենիսի գնդակներ են»:

Կարծես տասնամյակ անց բոլորը վերադառնում են նախկին պլանին: Իսրայելի վարչապետը կարծում է, որ անօրինական է արաբներին Իսրայելի քաղաքացիությունից այդպես զրկելը: Այնպես, որ նա այժմ կփորձի գնել արաբներին, որ նրանք հեռանան Իսրայելից: