Այն, որ Թուրքիան մտադիր է մտնել Մաքսային Միություն մեծ սենսացիա էր, սակայն Մինսկում անցկացված ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում այլ անակնկալներ ևս կան: 1tv.ru-ն հայտնում է, որ Մաքսային Միության անդամ երկրները մտադիր են հատուկ ֆորմատներ մշակել ՄՄ-ի երկրների հետ սահման չունեցող մյուս երկրների համար, ովքեր ցանկանում են միանալ այս կառույցին՝ շեշտելով, որ կառույցին մտադիր են միանալ Իսրայելը, Հնդկաստանը, Վիետնամը և Սիրիան: Խոսելով Հայաստանի մասին՝ կայքը հաղորդում է, որ ի սկզբանե ՄՄ-ն դա այն երկրների միավորումն է, որոնք իրենց վրա միևնույն պարտավորություններն են վերցրել: Իսկ Հայաստանն ունի խնդիրներ Ադրբեջանի հետ: Ինչ վերաբերվում է Ղրղզստանին, ապա ՄՄ-ն պատրաստ է նրան ընդունել, եթե Բիշքեքը կընդունի հավասար պարտավորություններ իր վրա: Չնայած որ ՌԴ առաջին ալիքը չի հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի Եվրասիական միության հետ անդամակցությանը հավանություն են տվել անդամ երկրները, և այս երկները արդեն սկսել են գործընթացները ՄՄ ինտեգրվելու համար և արդեն իսկ դեկտեմբերին պետք է ներկայացվեն արդյունքները:











