Իսրայելը նպաստում է միջկրոնական հակամարտության բորբոքմանը. Պաղեստինի նախագահ

20

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Ռամալլա կատարած այցի ժամանակ մեղադրանք է հնչեցրել Իսրայելի ղեկավարության հասցեին՝ նշելով, որ  վերջիններս իրենց գործողություններով նպաստում են միջկրոնական հակամարտության բորբոքմանը։  

«Բռնազավթման շարունակումը և Երուսաղեմի ինչպես մուսուլմանական, այնպես էլ քրիստոնեական սրբավայրերի պղծումը ճանապարհ են բացում կրոնական բախումների համար։ Մենք դա չենք ուզում և նախազգուշացնում ենք»,- ասել է Աբասը։

Բան Կի Մունն իր հերթին մտահոգություն է հայտնել Երուսաղեմում ու պաղեստինյան տարածքներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և նշել, որ ուժով հնարավոր չէ հասնել խաղաղության։