«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ականապատել են սիրիական Պալմիրա քաղաքի հնագույն հատվածը: Այս մասին հայտնել է Սիրիայի SOHR իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուլռահմանը:
Նշվում է, որ զինյալները ականապատումն իրականացրել են նախօրեին և պայթուցիկ են տեղադրել նաև Հռոմեական թատրոնում:
Հիշեցնենք, որ Իսլամիստ գրոհայինները Պալմիրան գրավել են մայիսի 20-ին: Քաղաքի գրավումից հետո ոչնչացման վտանգի տակ են հայտնվել Պալմիրայի ավերակներն ու տաճարները, որոնք ընդգրկված են ՅՈՒԵՍԿՕ-ի կողմից պահպանվող տարածքների ցանկում:














