Իշխող կոալիցիան տապալեց մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

12

Խորհրդարանական մեծամասնությունը  տապալել է 2008թ. մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման՝ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը:

Նախաձեռնությանը կողմ են քվեարկել 46 պատգամավորներ, դեմ՝ 66-ը, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր: Այսպիսով իշխող կոալիցիան տապալեց նախաձեռնությունը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու, իսկ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը նշել էր, որ չնայած իրենք ամենաշատն են ուզում Մարտի 1-ի գործը բացահայտվի, բայց դեմ են քվեարկելու: