Ինչո՞ւ է Ալիեւը հրաժարվել Մոսկվա մեկնել

5
Այսօր ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պուտին-Ալիեւ հեռախոսազրույց: Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված հարցեր:

Մամուլում այս տեղեկատվությունը տարածվելուց կարճ ժամանակ անց Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, ըստ որի՝ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիեւը տեղեկացրել է, որ չի մեկնի Մոսկվա՝ ներկա գտնվելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին՝ կապված «համավարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումների հետ»: Միջոցառումներին Ադրբեջանը կներկայացնի պաշտպանության նախարարը: Ըստ ադրբեջանական կողմի տեղեկատվության՝ ՌԴ նախագահն ասել է, որ «ըմբռնումով է մոտենում այդ որոշմանը»: Ինչո՞ ւ է Ալիեւը հրաժարվել Մոսկվա մեկնել՝ բարդ է ասել: