«Իմ քայլը» վաղն առավոտյան նիստ կանի. ինչ է սպասվում

9
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, վաղը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: Այն կապված է այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։ Հավանաբար այն տեղի կունենա առավոտյան, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, խորհրդարանում սպասվում է արտահերթ նիստ:

Իշխանությունները դեռևս այդ հարցում վերջնական որոշում չունեն, այժմ քննարկումների փուլ է, թե ինչ պետք է տեղի ունենա։ Հնարավոր է երեկոյան արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարի արտահերթ նիստ հրավիրելու մասին, որտեղ կքննարկեն ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցում միայն նշեցին, որ այս պահին միայն հայտնի է, որ խմբակցության նիստ է վաղը սպասվում: