ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով վարչապետի ուղերձի տեսանյութի հետ կապված միջադեպին, ասաց, որ իրենք հարցը դիտարկում են տեղեկատվության անվտանգության համատեքստում: Արդյունքում՝ պատասխանատվություն կրողներ կլինեն:
«Եթե կարճ ժամանակում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը հետայսու բացառվեն, այլև զբաղվել պատասխանատվության առումով»,- ասաց խմբակցության ղեկավարը:











