Իմ պարտականությունն է հասկանալ`ինչ է տեղի ունենում երկրում․ Կոպիրկինը՝ Քոչարյանի հետ հանդիպման մասին

17

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ ՀՀ քաղաքական տարբեր գործիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպմանը:

Դեսպանը չի մանրամասնել, թե ինչ են քննարկել երկրորդ նախագահի հետ․ «Լրացուցիչ մեկնաբանություններ անելը դժվար է, ես կարծում եմ, որ մեր կայքում եղած տեղեկությունը բավական է»:

Ինչ վերաբերում է հանդիպման նպատակներին, դեսպանը նշել է․ «Իմ պարտականությունն է հասկանալ` ինչ է տեղի ունենում երկրում»: