Փաշինյանը պատմեց, թե ինչ է արել իր վաճառած ավտոմեքենայի գումարը

14
Վերջին երկու տարիներին դոլարիզացիայի մակարդակի նվազման միտումներ են նկատվում: Այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր 38-րդ փաստը նոր Հայաստանի մասին:

Փաշինյանը նշեց, որ մարդիկ սկսել են ավելի շատ վստահել դրամին. «2019թ. տրամադրված վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53 տոկոս, նախորդ տարվա 59.5 տոկոսի փոխարեն: Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019-ին կազմել է 59.3 տոկոս, նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցներն ավելի շատ են վստահում դրամին և նախընտրում են իրենց ավանդները դրամով պահել: Ես էլ նույն կերպ եմ վարվում: Վերջերս իմ Հունադայի ավտոմեքենան վաճառեցի և դրանից գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում եմ բանկում»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ազգային դրամին պետք է վստահենք: