Ալիևը շփման գծի է այցելել

7
Ադբեջանական լրատվամիջոցները գրում են, որ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն օրվա առաջին կեսին այցելել է Թարթառ, որտեղ ներկա է գտնվել նոր արտադրական ձեռնարկության բացման արարողությանը:

Ըստ աղբյուրի՝ արարողությունից հետո նա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ուղեկցությամբ այցելել է Աղդամի ուղղության զորամասերից մեկը եւ ծանոթացել պայմաններին:

Շփման գծին մոտ զորամասում Ալիեւի մասնակցությամբ որեւէ միջոցառման մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում: