ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Առաջին Հանրապետության հիմնադրման առիթով շնորհավորական ուղերձներ է հղել Հարավային Կովկասի երկու երկրներին՝ Վրաստանին ու Ադրբեջանին։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային ուղղված ուղերձում Թրամփը, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, քանի որ դա անչափ կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման հարցում։
Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահը խոսել է «Հարավային գազային միջացք» ծրագրի միջոցով Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու հետ կապված իրենց երկու երկրների ընդհանուր հետաքրքրվածության մասին։ Թրամփը բարձր է գնահատել ղարաբաղյան խնդրի հարցում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Ադրբեջանի ջանքերը։
Ի դեպ, Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առիթով Թրամփը դեռևս շնորհավորական ուղերձ չի հղել Հայաստանին:
Հիշեցնենք, որ 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել:











