Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի (ԳՇ) կողմից մշակված «հավանականությունների պլանավորման» ծրագրի շրջանակներում Սիրիայի հետ սահմանին 15 հազարանոց զորք է տեղակայվել:
Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի տեղեկացմամբ` սահման է ուղարկվել նաև համապատասխան զինտեխնիկա`«Fırtına» տեսակի հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ, որոնք տեղակայվել են սահմանագծի վտանգավոր հատվածներում:
Նշվում է, որ գլխավոր շտաբի կողմից պլանավորվել է թուրք-սիրիական սահմանին ստեղծել հումանիտար անվտանգության գոտի:














