Թուրքիան շարունակում է զենք մատակարարել ահաբեկիչներին Սիրիայում

10

Թուրքական կողմը չի խոչընդոտում ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա իր տարածքից և մատակարարում է ԻՊ-ին և «Ջեբհաթ ան Նուսրային» զենքով ու զինամթերքով:

Այդ մասին հայտնում է НТВ-ն` ահաբեկիչների հետ մարտերի մասնակիցների վրա հղումով: «Մարտի դաշտում հայտնաբերված «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններից ոմանք Թուրքիայից էին: Մենք նույնիսկ նրանց փաստաթղթերը գտանք, անձնագրերը: Զինամթերքը, որ հայտնաբերեցինք պահեստներում, թուրքական իշխանությունների կողմից փակված ու զմրսված արկղերում էր: Սա են հաստատում այնտեղ հայտնաբերված փաստաթղթերը»,-պնդում է Աֆրինում ինքնապաշտպանական զոկտաների հրամանատար Աբդու Հալիլը:

Այն, որ Սիրիայում գործող ահաբեկչական խմբերը լավ զինված են և դեռ մարտունակ, հաստատում են հետախուզության տվյալները: Ռուսական անօդաչու սարքերի տեսախցիկները գրանցել են ահաբեկիչների հենակետերը, տասնյակ քողարկված զրահամեքենաներ ու տանկեր, որոնք կրակ են բացել քրդերի դիրքերի ուղղությամբ: Մարտի 4-ին ռուս զինվորականները գրանցել են, թե ինչպես են թուրքական տանկերը կրակ բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ: