Գազի մատակարարման այս նոր ուղին կսահմանափակի իրանական գազի վաճառքը Ադրբեջանին։ Այս մասին գրում է Eurasianet կայքը։
«Գտնվելով Իրանի ու Հայաստանի միջև և ունենալով շատ փոքր սահման Թուրքիայի հետ՝ Նախիջևանը երկար ժամանակ ներքին սպառման էներգիայի արտադրության համար օգտագործել է իրանյան գազ։ Շարժը սկսվեց փետրվարին, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հայտարարեցին, որ պատրաստվում են արագացնել գազամուղի կառուցումը, որը դադարեցվել է 2010թ-ին, երբ կառուման համաձայնագիրն էր կնքվել»,- նշվում է հոդվածում։
Botaş-ի հայտարարած մրցույթով նախատեսվում է այնպիսի գազամուղի կառուցում, որն անցնելու է 80 կմ՝ Իգդիր քաղաքից մինչև Նախիջևանի սահման։ Գազամուղի թողունակությունը 2 մլրդ խորանարդ է, որը 4 անգամ գերազանցում է Նախիջևանի պահանջարկը։ Ըստ հոդվածի՝ նախագծման աշխատանքներն 2021թ-ի սկզբին պիտի ավարտվեն, այն նշանակում է, որ գազամուղը կարող է կառուցվել ու գործել 2022թ-ից։
Նախիջևանը իրանական գազը ստանում է 2004թ-ին Բաքվի ու Թեհրանի միջև կնքված փոխանակման համաձայնագրով, որի համաձայն Ադրբեջանը գազ է մատակարարում Իրանում մեկուսացած Աստարա քաղաքին, որը երկրի ներսում գազամատակարարում չունի։
Դրա դիմաց Իրանը մատակարարում է Նախիջևանին ծավալի 85 տոկոսը, 15 տոկոս տարբերությունն էլ տարանցման վճարն է, ոը Բաքուն փորձում է վերանայել։
Թուրքայից գազի մատակարարման հեռանկարը այսպիսով, Իրանին կարող է համոզել լինել ավելի հարմարվող ու համաձայնել պայմաններին։ Թուրքիան էլ իր հերթին ևս Իրանից գազ է ստանում, որը մարտի 31-ից դադարեցվել է , երբ հարձակում եղավ գազատարի վրա։ Թուրքայի իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են PKK-ին՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը։
Մի ամիս առաջ էլ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփասլան Բայրաքթարը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան պլանավորում է էժան հեղուկ բնական գազ գնել, որպեսզի ստիպի իրեն գազ մատակարարողներին գները նվազեցնել։ Ստեղծված իրավիճակում էլ Նախիջևան իրանական գազի մատակարարման կրճատումը, բարենպաստ պայմաններ է ստեղծում Թուրքիայի համար Իրանի հետ բանակցություններում։











