Ստամբուլի «Արաս» հայկական հրատարակչությունը լույս է ընծայել Հայոց ցեղասպանության տարիներին Սեբաստիայի հայերի վերապրած կոտորածի ու աքսորի մասին պատմող նոր գիրք:
Մուրադ Աթաշի կողմից գրի առնված «Արմինե. (Չարաք լեռան աքսորը)» կոչվող վեպը, որը հիմնված է իրական դեպքերի վրա, պատմում է պատմական Սեբաստիայի գյուղերից մեկի հայ բնակչության՝ ցեղասպանության տարիներին ապրած զրկանքների ու այդ տարածքում հայերի և թուրքերի հարաբերությունների մասին:
224 էջանոց թուրքերեն վեպի խմբագրմամբ է զբաղվել պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի նախկին խմբագիր և «Արաս» հրատարակչության ղեկավար Ռոբեր Քոփթաշը:














