Թուրքիայում Խարբերդի հայկական բողոքական եկեղեցին հյուրանոց դարձնելու թույլտվություն են տվել։ Հաղորդում է T24.com -ը:
Հրապարակված տեղեկության համաձայն՝ թեև Խարբերդի հայկական բողոքական եկեղեցին գրանցված է Թուրքիայի մշակույթային ժառանգության ցանկում, սակայն դա չի խանգարել եկեղեցու տարածքում հյուրանոց կառուցելու կամ այն հյուրանոց դարձնելու թույլտվություն տրամադրել։
Եկեղեցու տարածքը որպես ավտոկայանատեղի օգտագործող անձը դիմել է համապատասխան կառույցներին և հյուրանոց կառուցելու թույլտվություն ստացել՝ նշելով, որ երկու հարկից է բաղկացած կառույցը չէր կարող եկեղեցի եղած լիներ։














