«Ակօս»-ը տեղեկացնում է, որ հայկական «Արմեն» ճամբար-որբանոցի սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:
Հայ համայնքի ունեցվածքի յուրացումների խորհրդանիշը համարվող հայկական որբանոցը վերջնականապես վերադարձվել է համայնքին:
Հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ սեփականության իրավունքը հանձնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթային գործընթացն ամբողջովին ավարտվել է:














