Համացանցում հայտնվել է տեսանյութ, որով ապացուցվում է, որ Թուրքիան աջակցել է Քեսաբի վրա կատարված զինված հարձակմանը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ապստամբները հեշտությամբ անցնում Թուրքիայի` Սիրիայի հետ սահմանամերձ Հաթայ նահանգի Յայլադաղ սահմանակետը: Նրանք առանց որևէ խոչընդոտի հասնում են 50-60 մետր հեռավորության վրա գտնվող Քեսաբի սահմանկետ: Այնտեղ նրանց դիմավորում են «Ալ Նուսրայի» ենթակայության տակ գտնվող չեչենական խմբավորման անդամները:














