Թուրքական մամուլը ցնցված է Օլանդի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայտարարությունից

7

Ֆրանսիայի նախագահ Ֆարսնուա Օլանդի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայտարարությունը թուրքական մամուլը բուռն է արձագանքել:

«Երևանից դիմել է Թուրքիային», «Օլանդից կոչ Թուրքիային` ճանաչելու ցեղասպանությունը», «Օլանդի կոչը Թուրքիային. Հայոց ցեղասպանության ճանաչումը չի բաժանի, կմիավորի» և այլն, հենց նման վերնագրերով են թուրքական գրեթե բոլոր հայտնի լրատվամիջոցների անդրադարձները Օլանդի կոչին:

Նշենք, որ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կատարծ այցի շրջանակներում այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և այնուհետև հայտարարել. «Ժխտողականությունը ոչ թե խոսքի ազատություն է, այլ վիրավորանք զոհերի և իրականության հասցեին: Ժխտողականության դեմ ոչ մի դուռ չի կարող բաց լինել: Աշխարհի ամեն կողմում ցեղասպանության ճանաչման գործընթացներ են ընթանում: Ճանաչումը ոչ թե կբաժանի, այլ կմիավորի»: