Ռադիոլոկացիոն սքանավորման միջոցով պարզվել է, որ Թութանհամոնի դամբարանում կա առնվազն 2 գաղտնի սենյակ, որոնցում կան մետաղական և օրգանական ծագման իրեր։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնագիտության հարցերի նախարար Մամդուհ Էլդամաթին, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հնագետները կարծում են, որ վերջերս հայտնաբերված՝ Թութանհամոնի դամբարանի գաղտնի սենյակներում կարող է լինել հին Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտիի աճյունը։
Հայկական ծագում ունեցող Նեֆերտիտին Հին Եգիպտոսի թագուհին է եղել մ.թ.ա. 1351-1334թթ.։














