Շնորհավո՛ր Ամանոր,
Անցավ ևս մեկ տարի Անկախ Հայաստանի համար: Այս տարին հայի համար այնքան էլ հաջող չէր, քանզի ցավն ավելին էր, քան հաղթանակը, բայց հայի համար լավագույն օրերը դեռ առջևում են:
Մաղթում ենք, որ 2016-ը հայ ազգի համար ծաղկման, վերածնման և վերաիմաստավորման տարի լինի, գաղափարական և ազգային տարի լինի, հայը վերադառնա իր արմատներին, դառնա արժանի իր նախնիներին, Անկախ Հայաստանում, որը դարեր շարունակ բաղձանք էր, հայը վերջապես ապրի ԱԶԱՏ, ազատվի բոլոր մականունավոր ու ապազգային տարրերից, ովքեր ամեն օր անդունդ են տանում այդքան փափագված Անկախ Հայաստանը, ճանաչի իր իրական հերոսներին, քանզի ամեն օր նոր հերոսներ են ծնվում, ովքեր արժանի չեն իրական հերոսների կողքին հայտնվելու, միասնական հայը հասնի նրան, որ Հայոց Ցեղասպանության կազմակերպմանը և իրագործմանը մասնակցած բոլոր երկրները հայ ազգին փոխհատուցեն իրենց հասցրած անհաշվելի վնասների համար՝ այլևս չհաշվելով, թե քանի հոգի ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, քանզի այն ԱՆԺԽՏԵԼԻ փաստ է, թող աշխարհի ամենաուժեղ մարտիկները՝ հայ զինվորները միշտ տուն վերադառնան՝ ետևում թողնելով թշնամու անհամար ընկածներ, և ի վերջո հայը ոտքի ելնի, միավորվի և տե՛ր կանգնի իր հայրենիքին՝ հող հարթելով դեպի կորուսյալ հայրենիքի վերադարձը՝ առանց որի հայը կիսատ է:
Կհանդիպենք հաջորդ տարի միայն ազգային, հայագիտական և հայանպաստ նյութերի շրջանակներում:
Լավագույն մաղթանքներով՝ «Ազատ Ձայն»











