Հուլիսի 26-ին, հակառակորդը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան (Արցախ) ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:
Ցավոք, գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտնել է, որ դիվերսիան հետ մղելիս 2 վիրավոր ևս ունենք:














