Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերում հակառակորդի գնդակից գյուղի բնակիչ է վիրավորվել:
Դեպքը եղել է գյուղի ջրամբարի մոտ, որն ամենամոտն է ադրբեջանական դիրքերին: Երիտասարդը ձուկ որսելիս է եղել և ստացել է երկու ոտքի հրազենային վնասվածքներ: Բարեբախտաբար երիտասարդի վիճակը լավ է:
Գյուղապետ Արթուր Մադաթյանի խոսքով` հակառակորդը շարունակել է կրակել անգամ այն ժամանակ, երբ գյուղացիները մոտեցել են երիտասարդին օգնելու:














