Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական (Արցախի ուղղությամբ) հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ`տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:
Ըստ Արցախի պաշտպանության նախարարության՝ Պաշտպանության Բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:














