Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց

7

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: