Թշնամին կրակոցներ է արձակել Բաղանիսի և Ոսկեվանի ուղղությամբ

12

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերի ուղղությամբ այսօր`սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Նա նշել է, որ կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել միջդիրքային տարածքում, որը մինչև հիմա շարունակվում է:

Համայնքապետի խոսքով՝ գյուղը կրակոցներից վնասներ չի կրել: