Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի խոչընդոտ չկա. Իրանի նախագահ

14

«Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի խոչընդոտ չկա»,- մայիսի 12-ին Հայաստանի նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ընթացքում նշել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝  կոչ անելով ընդլայնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ:  Հաղորդում է Fars-ը:

Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը միջազգային կառույցներում համագործակցության օրինակելի մակարդակ ունեն: