Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական «Սու-24»-ի օդաչուի համար: Հաղորդում է Tass-ը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որում թուրք առաջնորդը իր շահագրգռվածությունն է հայտնել՝ կարգավորելու իրավիճակը՝ կախված ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման հետ»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ թուրքական պետության ղեկավարը խորին ցավակցություն էր հղել զոհված ռուս օդաչուի ազգականներին և ասել «ներողություն»:
Էրդողանը խորին ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար և ընդգծել է, որ պատրաստ է անել ամեն հնարավոր բան՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ավանդական, բարեկամական հարաբերությունները վերականգնելու համար, ինչպես նաև համատեղ արձագանքելու համար տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակներին:














