Էրդողանը Ալիևի հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին

10

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Բաքու, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսել են Արցախյան հիմնախնդրի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Էրդողանը նշել է, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրը լուծվի, ապա կլուծվեն նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև եղած խնդիրները: Էրդողանի խոսքով՝ հակառակ դեպքում, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները շարունակելու են մնալ այնպիսին, ինչպիսին՝ կան: